ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցն արդեն 2–րդ ուսումնական տարին է, ինչ իր դռներն է բացում դիմորդների առջև։
Բնագիտամաթեմատիկական ուղղվածությունից զատ՝ այս տարի դիմորդները հնարավորություն ունեն ընտրելու նաև հասարակագիտական ուղղվածություն։ Ընդունելության հայտադիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ մարտի 30–ը։
Սևակ Հակոբյանը թեմայի շուրջ զրուցել է ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանի և աշակերտներ Նարեկ Ավետիսյանի, Մարիամ Գալստյանի հետ։
Հաղորդման ամբողջական տարբերակը՝ այստեղ։