Արցախից տեղահանված երեխաները ստանում են բարձրակարգ կրթություն Հայաստանում Ցե-Կվադրատ Ամպեգայի կրթաթոշակային ծրագրի շրջանակում: Այս տարի կրթաթոշակային ծրագրի համար կհատկացվի հավելյալ 20 մլն ՀՀ դրամ։
Ծրագրի շրջանակում տրամադրվում են կրթաթոշակներ տեղահանված այն երեխաներին, որոնք կընդունվեն Հայաստանում A-դասի կամ համարժեք ավագ դպրոցի ծրագիր:
Ծրագրի շրջանակում հասանելի դպրոցներն ու ծրագրերն են.
- ԵՊՀ - Yerevan State University՝ «ՍԹԵՄ» հեղինակային ծրագիր,
- Shirakatsy Lyceum/ Շիրակացու ճեմարան՝ «IB» դիպլոմային ծրագիր,
- «Քվանտ» վարժարան՝ IB դիպլոմային ծրագիր,
- UWC Dilijan՝ «IB» դիպլոմային ծրագիր,
- British International School of Armenia՝ «A-level» ծրագիր,
- CIS Armenia՝ «A-level» ծրագիր,
- QSI International School of Yerevan՝ «AP Capstone Diploma» ծրագիր,
- Ayb School՝ Արարատյան բակալավրիատ։Այս նախաձեռնության իրագործման գործընկերն է AGBU Armenia-ն, որը կաջակցի ծրագրի ընթացիկ իրագործմանը։Մանրամասները՝ տեսանյութում։