ՀԱՐՑ | ՊԱՏԱՍԽԱՆ | |
1 | Որտե՞ղ է գտնվում ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը։ | ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը գործում է ԵՊՀ մարզահամալիրի մասնաշենքում (Ալեք Մանուկյան 1)։ |
2 | Ի՞նչ բաժիններ կան դպրոցում։ | Դպրոցը ունի բնագիտամաթեմատիկական (ՍԹԵՄ) և հասարակագիտական (հումանիտար) ուղղվածություններ։ «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական հեղինակային ծրագրի շրջանակում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը մշակել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Անգլերեն» (ՍԹԵՄ), «Անգլերեն» (հասարակագիտական), «Հայոց լեզու» հեղինակային առարկայական ծրագրեր։ Մյուս առարկաները դասավանդվում են պետական առարկայական օրինակելի ծրագրերին համապատասխան։ |
3 | Ովքե՞ր հնարավորություն ունեն դպրոց ընդունվելու։ | Դպրոց ընդունվելու իրավունք ունի տվյալ ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտող յուրաքանչյուր սովորող։ |
4 | Դպրոցն ի՞նչ արտոնություններ և հնարավորություններ է տալիս։ | Դպրոցը տալիս է որակյալ և մրցունակ կրթություն ստանալու հնարավորություն, ինչպես նաև անհրաժեշտ գիտելիք՝ հետագայում ընդունելության քննությունները հանձնելու համար։ |
5 | Դպրոց ընդունվելու համար գիտելիքի ստուգման ի՞նչ մեխանիզմ է գործում։ | ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի ընդունելությունն իրականացվում է երկու փուլով՝ գրավոր և բանավոր։ |
6 | Ովքե՞ր են դասավանդում դպրոցում։ | Դպրոցի մանկավարժական կազմում հիմնականում ներգրավված են ԵՊՀ դասախոսները, որոնք մեծ մասամբ ունեն նաև աշակերտների հետ աշխատելու փորձ։ |
7 | Օտարերկրացիները դիմելու հնարավորություն ունե՞ն։ | Օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն ունեն դիմելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Անկախ քաղաքացիությունից՝ հայերենի իմացությունը պարտադիր է, քանի որ դպրոցում դասավանդման հիմնական լեզուն հայերենն է։ |
8 | Գնահատման ինչպիսի՞ համակարգ է գործում։ | Յուրաքանչյուր տարվա ավարտին աշակերտը հանձնում է փոխադրման/ավարտական քննություններ (քննության անցկացման ձևը և տեսակը պայմանավորված է տվյալ առարկայի բնույթից)։ Աշակերտը փոխադրվում է հաջորդ դասարան յուրաքանչյուր քննությունից 50% և ավելի միավոր վաստակելու դեպքում։ |
9 | Ի՞նչ ծանրաբեռնվածություն ունի դասացուցակը (օրական, շաբաթական)։ | Դպրոցում ուսումնական շաբաթը 5-օրյա է, յուրաքանչյուր օր՝ 6-7 ակադեմիական ժամ ծանրաբեռնվածությամբ։ |
10 | Դասապրոցեսը քանի՞ րոպե է տևում։ | Ակադեմիական մեկ դասաժամը 45 րոպե տևողությամբ է։ |
11 | Դպրոցը հերթափոխո՞վ է գործում, թե՞ միաժամանակ ընթանում են և՛ ուսանողների, և՛ աշակերտների դասերը։ | Դպրոցը միահերթ է, հիմնական դասերը սկսվում են ժամը 09։30-ին և ավարտվում 15։40-ին։ Դպրոցի դասերն ընթանում են առանձին դասասենյակներում և առանձնացված մասնաշենքում։ |
12 | Աշակերտները տեսական գիտելիքները գործնականում կիրառելու ի՞նչ հնարավորություններ ունեն (ֆակուլտետներում, գործընկեր կազմակերպություններում և այլուր)։ | Դպրոցը բոլոր ուղղություններով մշտապես անմիջական կապ է ունենում ԵՊՀ մյուս ստորաբաժանումների հետ, այդ թվում՝ կազմակերպվող միջոցառումների շրջանակում, եթե դրանք բխում են դպրոցի ծրագրերից։ |
13 | Դպրոցն ավարտելուց հետո հավաստող ի՞նչ փաստաթուղթ է տրվում աշակերտներին։ | «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական ծրագրով սովորած աշակերտները ուսուցման ավարտին ստանում են հետևյալ փաստաթղթերը՝ 1. համապատասխան պետական իրավական կարգով նախատեսված պետական նմուշի ավարտական վկայական (ատեստատ), 2. «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական ծրագրի ավարտական վկայական (դիպլոմ)։ |
14 | Դպրոցն ավարտելուց հետո աշակերտները ի՞նչ քննություններ պետք է հանձնեն համալսարան ընդունվելու համար։ | Դպրոցի բոլոր շրջանավարտները բուհական ընդունելության քննություններին մասնակցում են ընդհանուր հիմունքներով։ |
15 | Լրացուցիչ ի՞նչ դասընթացներ կան դպրոցում։ | Դպրոցում գործում են արտաուսումնական խմբակներ.
Բոլոր խմբակներին մասնակցությունն անվճար է։ |