2025-2026 ուսումնական տարում ընդունելությունը կատարվելու է մարտ-հունիս ամիսներին հետևյալ ժամանակացույցով՝
էլեկտրոնային հայտադիմումների ընդունում՝ 10.03.2025 - 27.04.2025 (admission.ysu.am),
ընդունելության գրավոր քննություն՝ 15.05.2025 - 20.05.2025,
գրավոր փուլի արդյունքների ամփոփում՝ 26.05.2025 - 01.06.2025,
բողոքարկման փուլ՝ 02.06.2025 - 03.06.2025,
բանավոր քննություն՝ 10.06.2025 - 15.06.2025,
վերջնական արդյունքների հրապարակում՝ 30.06.2025։
Դպրոցի ընդունելությունը կատարվում է հետևյալ փուլերով․
1․ Դիմում-հայտերի ընդունում
Դպրոց ընդունվելու հնարավորություն ունեն և՛ ՀՀ, և՛ օտարերկրյա դիմորդները։
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի դիմում-հայտերն ընդունվում են առցանց՝ admission.ysu.am կայքէջի միջոցով։
Դիմում-հայտը լրացնելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ պահանջվող փաստաթղթերի ցանկին։
2․ Գրավոր փուլ
Բնագիտամաթեմատիկական ուղղության համար դիմորդները «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաներից ընտրում և հանձնում են մեկ գրավոր քննություն (առարկայի ընտրությունը կատարում է դիմորդը)։
Նախորդ տարվա քննաթերթիկները՝ ստորև․
«Մաթեմատիկա-2023», «Ֆիզիկա-2023», «Քիմիա-2023», «Կենսաբանություն-2023»,
«Մաթեմատիկա-2024», «Ֆիզիկա-2024», «Քիմիա-2024», «Կենսաբանություն-2024»:
Հասարակագիտական (հումանիտար) ուղղության համար դիմորդները «Հայոց լեզու և գրականություն» կամ «Անգլերեն» առարկաներից ընտրում և հանձնում են մեկ գրավոր քննություն (առարկայի ընտրությունը կատարում է դիմորդը)։
Նախորդ տարվա քննաթերթիկները՝ ստորև․
«Հայոց լեզու և գրականություն-2024», «Անգլերեն-2024»:
3․ Բանավոր փուլ
Գրավոր փուլը հաջողությամբ հաղթահարած դիմորդը մասնակցում է ընդհանուր իմացության գիտելիքի ստուգման հարցազրույցին։
Հանրապետական առարկայական օլիմպիադաների մրցանակակիրների (1-3-րդ կարգի դիպլոմ) և միջազգային առարկայական օլիմպիադաների (համաձայն համապատասխան բնագավառների) մասնակիցների ընդունելությունը կազմակերպվում է առանց քննության։
Դպրոցի՝ յուրաքանչյուր տարվա ընդունելության մեկնարկի մասին տեղեկությունները հրապարակվում են դպրոցի կայքէջում և տեղեկատվական հարթակներում: