Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ փաստաթղթեր
  3. ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
27 սեպտեմբեր, 2012
Փաստաթղթի տեսակ
Հայեցակարգ
Ընդունող մարմին
Գիտական խորհուրդ
Փաստաթղթի համար
1/5-12-Լ
Կարգավիճակ
Գործում է
Բեռնել
English Version of the Document
Heading image
ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) 2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը սահմանել է այն հիմ­նական ուղղություն­ները, որոնց հետևելու է Համալսարանը երկա­րաժամկետ հեռանկա­րում` իր առաքելությունը և հիմնական ռազմավարական նպատակ­ներն իրականացնելու հա­մար՝ տրամադ­րելով որակյալ կրթություն, բար­ձրո­րակ հետազո­տու­թյուններ և որակ­յալ հան­րային ծառայություն­ներ: Այդ ռազ­մավարական նպա­տակներին հասնելու բանալին արդյու­նա­վետ և գործուն որակի ապա­հովման (ՈԱ) համակարգի ստեղծումն է, որը խա­րսխված է բարձրորակ կրթության, գիտական հե­տա­զոտու­թյունների, ինչպես նաև ենթա­կա­ռուցված­քների ու օժան­դակ ծառայու­թյու­ն­ների վրա և ուղղված է Համալսարանի ու երկրի կարիքներին:

2. Համաձայն Եվրոպական չափորոշիչների և ուղենիշների` բուհի որակի ներ­քին ապահով­ման համակարգը պետք է պարունակի հետևյալ 7 հիմ­նա­կան կառուցամասերը.

  • որակի ապահովման ռազմավարություն, քաղաքականություն և հա­մա­պատասխան ընթացակարգեր ու չափորոշիչներ,

  • ծրագրերի և որակավորումների հաստատման, ընթացիկ մշտա­դիտարկման (մոնի­թորին­գի) և պարբերական վերա­նայ­ման պաշ­­տոնական ընթացակարգեր,

  • ուսանողների գնահատման հետևողականորեն կիրառվող և հրապա­րակ­ված չափանիշներ, կանոնակարգեր և ընթացակար­գեր,

  • դասախոսական կազմի կարողությունների գնահատման թա­փան­ցիկ մեխա­նիզմ­ներ և չափանիշներ,

  • կրթական ծրագրերի պահանջներին համարժեք ուսումնական և այլ աջակցող ռեսուրսներ, 

  • ուսումնական գործընթացի արդյունավետ կառավարման հա­մար պատշաճ տեղեկատվության հավաքում, վերլուծում և օգ­տա­գործում,

  • ծրագրերի և շնորհվող որակավորումների վերաբերյալ մշտա­պես նո­րացվող, անաչառ և օբյեկտիվ տեղեկատվության պարբե­րաբար հրա­­պարակում։ 

3. ԵՊՀ ՈԱ համակարգի առաքելությունն է նպաստել Համալսարանի գոր­ծունեության հիմնական ոլորտներում (կրթություն, գիտություն և հան­րային ծառայություններ) վստահության ամրապնդմանը և հավաստել, որ Համալսարանի շնորհած որակա­վորման աստիճանների որակն ու գործող չա­փո­րոշիչները պահպանվում, շարու­նակաբար բարելավվում և արդյու­նավետ կերպով կառավարվում են:

4. ԵՊՀ ՈԱ ընդհանուր քաղաքականությունն իրականացվում է Համալ­սարանի տես­լականի, առաքելության և հիմնական արժեքների համա­տեքս­տում: Այն հիմնված է որակի բարձր չափանիշների ձեռքբերման և պահպանման սկզ­բունքի վրա:

5. ԵՊՀ ՈԱ քաղաքականությունը կոչված է աջակցելու Համալ­սարանին՝ իր առաքելությունն ու ռազմավարական նպա­տակ­­­ներն արդյունավետ կերպով իրականացնելու հա­մար:

2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ (ԵԶՐՈՒՅԹՆԵՐ)

  • Գնահատում - բուհի կամ կրթական ծրագրի որակի համա­կարգված վերլուծության գործըն­թաց, որը հանգում է բուհի կամ ծրագրի վերաբեր­յալ եզրակացությունների և/կամ երաշխավորությունների։

  • Ինքնագնահատում – փաստական տվյալների համակարգված հավաք­ման, ուսանողների և շրջանավարտների հարցումների, դասախոս­ների և ուսանողների հետ քննարկումների գործընթաց, որի ար­դյունքներն ամ­փոփվում են ինքնագնահատման զեկույցում։

  • Փորձագիտական գնահատում – բուհի կամ կրթական ծրագրի որակի և արդյունավետության, կադրային-ռեսուրսային ապահովվածության վե­րա­բերյալ արտաքին փորձագետների կողմից իրականացվող գնա­հատ­ման գործընթաց։

  • Ծրագրի մշակման արտոնում - գործընթաց, որի արդյունքում ուսում­նական ստորաբա­ժանումը ստանում է բուհի պաշտոնական համա­ձայնությունը՝ ըստ ներկայացրած հայտի նոր կրթական ծրագրի մշակ­­ման համար։

  • Ծրագրի հաստատում - գործընթաց, որով բուհը գնահատում է նոր կրթա­կան ծրագրի մշակման որակը և ուսումնական ստորաբաժան­ման կարողու­թյունը` ծրագիրը սահմանված չափորոշիչներին համա­պա­տաս­խան իրականացնելու համար։

  • Ծրագրի մշտադիտարկում (մոնիթորինգ) - գործընթաց, որը դիտար­կում է ծրագրի արդյու­նա­վետությունը` սահմանված նպատակ­ներին և ակնկալվող կրթական վերջնարդյունքներին հասնելու տեսանկյու­նից և բացահայտում է ուս­ման որակի հետ կապված խնդիրները` բարե­լա­վող անհրաժեշտ միջո­ցա­ռումների իրականացման և լավագույն փոր­ձի տարածման համար։

  • Ծրագրի պարբերական վերանայում - գործընթաց, որով բուհը գնահա­տում է ծրագրի չափորոշիչների ու նպատակների ձեռքբերումը և փաս­­տական մատուցման որակը` նրա իրականացման լրիվ ցիկլի ար­դյունք­ներով և որոշում ընդունում ծրագրի շարունակման նպատա­կահար­մարության կամ ծրագրում փոփոխություններ կատա­րելու վերաբերյալ։

  • Չափորոշիչ – սահմանված պահանջներ և պայմաններ, որոնց հիման վրա պետք է գնա­հատվի և ձեռք բերվի բուհի կամ կրթական ծրագրի անհրաժեշտ որակը` հավատարմագրվելու կամ լիցենզավորվելու հա­մար։

  • Չափանիշներ – մակարդակի էտալոնային կողմնորոշիչներ, որոնք բնու­թագրում են որոշակի խնդիրների և/կամ չափորոշչի իրագործման աս­տիճանը։

  • Որակավորման նկարագրիչներ – ձևակերպումներ, որոնք սահմանում են որակավորումների վերջնարդյունքները բարձրագույն կրթության հա­մա­պատասխան մակարդակներում և բնութագրում են դրանց միջև հիմ­նա­կան տարբերությունները։

  • Կրթական չափորոշիչներ – պահանջներ գիտելիքների, կարողություն­ների և հմտու­թյուն­ների մակարդակի ու չափի վերաբերյալ, որոնք տվյալ ծրա­գրի շրջանակներում պահանջվում են ուսանողից` հայցվող որակա­վորման շնորհման համար։

  • Կրթական ծրագրի պրոֆիլ – ծրագրի իրականացման արդյունքում շնոր­հ­­վող որակավորման տարբերիչ հայտանիշների նկարագրու­թյուն` հիմ­նված նրա առանձնահատուկ նպատակների վրա, որը ցույց է տալիս, թե ինչպես է տվյալ որակավորումը հարաբերվում որակավո­րում­­ների ըն­դու­ն­ված շրջանակին և աշխատանքային միջավայրին։

  • Որակ – բազմակողմ կատեգորիա, որն առնչվում է ինստիտուցիոնալ առա­­քե­լությանն ու նպատակներին, ինչպես նաև ընդունված չափորո­շիչներին` տվյալ բուհի, ծրագրի կամ դասընթացի շրջանակներում։ Կախ­ված օգտագործման նպատակից` տարբերում են որակի տարբեր սահ­մանումներ՝ «որակը որպես գերազանցություն», «որակը որպես համապա­տասխանություն նպատակին», «որակը որպես բարելավում» և այլն։

  • Որակի ապահովում - բուհի կամ կրթական ծրագրի որակի գնահատ­ման, վերահսկման, պահպանման և բարելավման շարունակական գործ­ընթաց։

  • Որակի աուդիտ – որակի գնահատման գործընթաց, որի միջոցով իրա­վասու արտաքին մարմինը ստուգում է բուհի կամ կրթական ծրագրի որակի ապահովման ներքին ընթացակարգերի առկայությունը, հա­մար­­ժե­քությունը նպատակներին և դրանց փաստական իրականա­ցումը։

  • Որակի ներքին ապահովման համակարգ – կառավարման համա­կարգ, որով բուհը սահմանված ընթացակարգերի և մեխանիզմների օգնու­թյամբ իրա­գործում է իր որակի ապահովման քաղաքակա­նությունն ու խնդիր­ները։

  • Որակի բարելավում – որակի կառավարման միջոցով որակի շարու­նա­կական բարձրացման գործընթաց։

  • Որակի փորձաքննություն – բուհի կամ կրթական ծրագրի որակի արտա­քին գնահ­ատման (ուսումնասիր­ման) փաստական գործընթաց։

  • Որակի կառավարում - որակի բարելավման նպատակով բուհի կամ կրթական ծրագրի մակարդակում կանոնավոր իրականացվող միջո­ցա­ռում­ների համակցություն:

  • Որակի վերահսկում – բուհի կամ կրթական ծրագրի որակի ստուգման ներքին կամ արտաքին գործընթաց։

  • Որակի քաղաքականություն – որակի ապահովման ասպարե­զում բուհի ընդհա­նուր մտադրություններն ու սկզբունքները պաշտոնապես արտա­հայ­տող ձևակերպում։

  • Որակի մշակույթ - որակի համընդունելի և ինտեգրացված սկզբունք­ների համակարգ, որը բնորոշ է բուհի կազմակերպական մշակույթին կամ կա­ռավարման համակարգին։

  • Որակի ապահովման Եվրոպական ստանդարտներ և ուղենիշներ – Որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) կողմից մշակ­ված և 2005թ. Բերգենի գագաթաժողովում ընդունված համա­եվրոպական պաշտոնական փաստաթուղթ, որը ներառում է համա­պա­տասխան չա­փորոշիչներ և ուղենիշներ` բուհերում որակի ներքին ու արտաքին ա­պա­հովման, ինչպես նաև որակի ապահովման գործա­կալություն­ների համար։ 

  • Հավատարմագրում - գործընթաց, որով պետական (կամ հասարակա­կան) լիազոր մարմինը գնահատում է բուհի կամ կրթական ծրագրի որակը` նախա­նշված նվազագույն չափանիշներին կամ չափո­րոշիչ­ներին դրանց համապատասխա­նությունը պաշտոնապես ճանա­չե­լու համար։ Այն բաղկացած է երեք իրարահաջորդ փուլերից` ինքնա­գնահատում և համապատաս­խան զեկույցի կազմում, փորձագետների ստուգայց և գնահատում, գնա­հատման զեկույցի կազմում։

3. ՈՐԱԿԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

6. ԵՊՀ ՈԱ համակարգում որակի հասկացությունը ենթադրում է «նպատակին համապատասխանություն» և «նպատակի համարժեքու­թյուն» սկզբունքների համատեղ կիրառումը: Այսինքն` ԵՊՀ-ն, նրա կա­ռույց­ներն ու գործընթացները որակյալ են, եթե համապատասխա­նում են սահմանված նպատակին: Մյուս կողմից, բուն նպատակները պետք է լինեն հիմնավորված և համարժեք բարձրագույն կրթության խնդիր­ներին:

7. Որակը որպես «նպատակին համապատասխանու­թյան» սկզբունք ընդ­գծում է համընդունելի չափանիշներին բավա­րարելու կամ համա­պա­տասխանելու անհրաժեշտությունը: Այստեղ ուշա­դրության կենտ­րո­նում Համալսարանի կամ ծրագրի մակարդակում գործ­ընթացների ար­դյու­նավետությունն է, որոնք ուղղված են սահմանված նպատակների իրականացմանը։ ԵՊՀ առաքելությունը, նպա­տակներն ու խնդիրները որակի ապահովման «նպատակին համա­պա­տասխա­նության» մոդելի հիմնական ուղղոր­դիչներն են, քանի որ սահմա­նում են արդյունքների պլանավորման, մշտադիտարկման (մոնիթորինգի) և չափ­ման շրջա­նա­կը: Դրանք նաև նպաստում են շահե­կիցների՝ գործատուների, տնտեսու­թյան, կառավա­րու­թյան, ուսանողների և ծնողների հետ կապին:

8. Հետևաբար, ԵՊՀ ՈԱ համակարգում որակի չափանիշներ են ինչպես «նպատակին համապատասխանությունը» (այսինքն՝ սահ­մանված նպա­­­­տա­կին հասնելու երաշխիքը), այնպես էլ՝ «նպատակի համար­ժե­քու­թյունը» (այսինքն` ընտրված նպատակի պատշաճությունը, տեղին լինելը, շահեկիցների ակնկալիքների և պահանջների հաշվի առնելը): Վերջինս կարող է ապահովվել միջազգային կրթական չա­փորոշիչների և աշխատաշուկայի հետ սերտ կապի պայմաններում։

4. ԵՊՀ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

9. Ստորև ներկայացված են ԵՊՀ ՈԱ քաղաքականության հիմքում դրված հիմնարար սկզբունքները:

Սկզբունք 1. Համակարգային մոտեցում. Համալսարանի գործունեության բո­լոր ոլորտ­ները` ուսումնական, գիտահետազոտական և վարչա­կան, ենթակա են գնահատման և հաշվետվողականության:

Սկզբունք 2. Կենտրոնացված կանոնակարգում. ՈԱ գործընթաց­ների համար գործում են միասնական կանոնակարգային և ընթացա­կար­գային հենք ու գնահատման չափանիշ­ներ, որոնց հետևում են ուսում­նական բոլոր ստորա­բաժանումները։ Այստեղ հիմնա­կան համա­կարգող դերը վերա­պահված է Գիտական խորհրդին (ԳԽ), որն իրականացնում է համա­պատասխան աշխատանքների պլա­նա­վորումը, կանո­նակար­գային/չափորոշիչ փաստաթղթերի և ըն­թա­ցա­կարգերի հաստա­տումը, ՈԱ նախատեսված գործ­ընթաց­­ների վերահսկո­ղու­թյունը և արդյունքների քննարկումը։ Այս խնդիրների իրա­կանացման համար ԵՊՀ-ն ստեղծել է ԳԽ ՈԱ մշ­տա­կան հանձ­նաժողով և ՈԱ վարչական կա­ռույց` ՈԱ կենտ­րոն: 

Սկզբունք 3. Գործընթացների ապակենտրոնաց­ված իրականացում. Առան­ձին առարկայական ոլորտներում կրթական չափորոշիչների և ծրագ­րերի ՈԱ գործընթացների համար պա­տասխա­նատու են ֆա­­կուլտետներն ու ամբիոն­ները (կենտրոնները)։ ՈԱ ապա­կենտ­­­­­րոնացված գործընթացների համապատաս­խանությունը ԵՊՀ միասնական չափանիշներին ապահով­վում է կանո­նակար­գա­յին և ընթացակարգային միասնական հենքի, ՈԱ կենտրոնի ու ԵՊՀ ԳԽ և ֆակուլտետների գիտական խորհուրդների ՈԱ մշտական հանձ­նա­ժո­ղովների միջոցով։

Սկզբունք 4. Ինքնագնահատում. ԵՊՀ գործունե­ությունը գ­նա­հատվում է համաձայն սահմանված նպատակների իրականացման աստի­ճա­նի: ՈԱ ընդունված մոդելը են­թա­դրում է բոլոր գործընթաց­ների պլանա­վորման, իրականացման, գնահատման և բարելավ­ման շրջափուլային իրագործում։

Սկզբունք 5. Բարելավում. ԵՊՀ ՈԱ համակարգը միտված է հա­մալսա­րանում որակի շարունակական բարելավմանը և որակի մշա­կույ­թի ձևավորմանը։ Ինք­նագնահատումը և ուսանողների, շրջա­նավարտների ու գործատու­ների հար­ցում­ները դիտարկ­վում են որպես որակի շարունակական բարե­լավման կարևոր գործիքներ:

Սկզբունք 6. Հենանշումների (բենչմարկների) և վկայությունների վրա հիմնված մոտեցում. ԵՊՀ-ն գնահատում է իր ձեռքբերումները հա­մապատասխան ազգային և միջազգային հենանիշների նկատ­մամբ: ԵՊՀ ՈԱ մե­թոդները հիմնված են ապացույցնե­րի/վկայությունների վրա, որտեղ վեր­ջ­նարդյունքներն ու շահե­կից­ների (այդ թվում` ուսա­նողների, դա­սախոս­ների, գործատու­ների և լայն հանրության) հետադարձ կապով ստացված տեղե­կատ­վու­թյունը հիմք է հան­դիսանում վերլուծությունների և եզրակացու­թյուն­ների հա­մար, որոնց հիման վրա պլանավոր­վում են համապատասխան բարելավող միջո­ցա­ռումները:

Սկզբունք 7. Անձնակազմի ընդլայնված մասնակցություն. ԵՊՀ-ն խրախու­սում է դասախոսական և վարչական կազմերի ընդլայնված մաս­նակցությունը և խթա­նում անհատական նախաձեռնու­թյուն­­­ները ՈԱ և բարելավման գործըն­թացներում։

Սկզբունք 8. Ուսանողների և արտաքին գնահատողների ներգրավում. Ուս­ա­­նողների, շրջանավարտների և գործատուների լիարժեք մաս­նակ­ցությունը ՈԱ գործընթաց­ներում համակարգի արդյունավե­տու­թյան հիմնական երաշ­խիքներից է, որը նաև Եվրոպա­կան չափորոշիչների պահանջն է։ Նախատեսված են տարբեր ոլորտ­ներում նրանց մասնակցության հետև­յալ ձևերը`

  • դասավանդման արդյունավետության վերաբերյալ ուսանո­ղա­կան հարցումներ,

  • ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջա­նա­վարտների բավա­րար­­­վածության հարցումներ,

  • շրջանավարտներից գործատու­ների բա­վա­­րարվածության հար­­­ցում­ներ,

  • ինքնագնահատում բուհի, ֆա­կուլտետի և կրթական ծրագրի մակարդակում։

Սկզբունք 9. Փոխկապվածություն ՈԱ ներքին և արտաքին գործ­ընթացների միջև. Որակի ներքին ապահովումը արտաքին գնահա­տման հիմքն է և կառուցվում է վերջինիս չափանիշների և ընթացա­կար­­գերի հաշվառմամբ։ Ըստ այդմ, ԵՊՀ ինստիտուցիոնալ և ծրա­գ­րային ինքնագնահատումները ՈԱ ներ­քին և արտա­քին գործ­ընթացների հիմնա­կան փոխկապակցող օղակներն են։

5. ԵՊՀ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

10. ԵՊՀ ՈԱ համակարգի հիմնական նպատակներն են`

  • երաշխավորել բարձր չափանիշների պահպա­նումը ԵՊՀ գոր­ծու­նեության բոլոր հիմնական ոլորտներում,

  • ստեղծել կանոնակարգային և կազմակերպական հենք` ԵՊՀ-ի և նրա կրթա­կան ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմա­գրման համար, հաստատել կապ որակի ներքին և արտաքին գնահատման գործընթացների միջև,

  • խթանել կրթության որակի շարունակական բարելավումը և որակի մշակույթի զարգացումը Համալսարանում,

  • հնարավորություն տալ ԵՊՀ-ին հավաստելու ինքն իրեն, իր շահեկիցներին և արտաքին գնահատողներին, որ ՈԱ որդե­գրած քաղաքականությունը, համակարգը և գործ­ընթացներն ար­դյունավետ են գործում,

  • ապահովել կրթության որակի վերաբերյալ ԵՊՀ հաշվետվողա­կա­նու­­թյունը ուսանողների, գործատու­ների, հիմնադրի (Կառա­վարության) և ֆինանսավորող այլ կազմակերպու­թյունների առջև,

  • օժանդակել ազգային, տարածաշրջանային և միջազգային ՈԱ գործակալությունների և համալսարանների հետ կապերի ամ­րա­պնդմանը:

11. Սահմանված նպատակներից բխում են ԵՊՀ ՈԱ համակարգի հետևյալ խնդիրները`

  • համակարգված գործընթացների միջոցով աջակցել կրթական չա­փորոշիչների պահպանմանը, կրթական ծրագրերի ՈԱ-ը և շարու­նակական բարելավմանը,

  • ստեղծել պայմաններ` կրթական ծրագրերի որակի ինքնագնա­հա­տումը և արտաքին գնահա­տումն ու հավատարմա­գրումը իրա­կա­նաց­նելու համար,

  • ՈԱ համար նախատեսել հաշվետվողականու­թյան ընթացա­կար­գեր և նախաձեռնել համապատասխան գործ­ընթացներ,

  • ապահովել ՈԱ գործ­ընթացների և ընթացակարգերի թափանցիկու­թյունը, դրանցում ուսանողների և շրջա­նա­վարտների, հիմնական գործատուների և արտաքին փորձագետների գործուն մասնակցու­թյունը,

  • ձևավորել անհրաժեշտ նախադրյալներ և խթանող մեխանիզմներ տրամադրվող կրթության որակի շարունակական բարելավման հա­մար,

  • ապահովել, որ ԵՊՀ կրթական ծրագրերի որակը բավարարի բոլոր շահեկիցների ակնկալիքները, իսկ ԵՊՀ շրջանավարտները ձեռք բերեն գիտելիքներ և հմտություններ, որոնք պահանջարկված են աշխատաշուկայում:

6. ԵՊՀ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

12. ՈԱ քաղաքականությունը սահմանում է ԵՊՀ սկզբունքային մոտեցում­ները ՈԱ հիմնահարցերի և դրանց իրագործման ուղիների վերաբերյալ։ Քաղաքականության իրակա­նացման գործընթացը պա­հան­ջում է որո­շակի ընթացակարգային ուղղորդում, որը մի կողմից` մանրամասն տեղե­կա­տվություն է ապահովում այն միջոցների վերա­բերյալ, որոնցով իրականացվում է քաղաքականությունը, իսկ մյուս կողմից` կարգա­բերում և կոնկրետ գործողությունների է վերածում այդ միջոցները։

13. ՈԱ քաղաքականության միջոցով ԵՊՀ-ն ստեղծում է ՈԱ մի այնպիսի համակարգ, որը հստակ սահմանում է ՈԱ ինստիտուցիոնալ գործըն­թացնե­րի իրականացման սկզբունքները, ուղենիշները, ՈԱ համակարգի կառուց­վածքը և ընթացակարգերը: 

14. ԵՊՀ որակի ապահովման քաղաքականության նպատակն է ներդնել ՈԱ պաշտոնական, թափանցիկ և վստահելի համա­կարգ՝ հիմնված գործու­նեության արդյունքների և կիրառվող գործ­ընթացների ներքին և արտա­քին գնահատման վրա:

15. ԵՊՀ որակի ապահովման քաղաքականության խնդիրներն են.

  • տրամադրել որակի ներքին ապահովման գործ­ըն­թացների և ընթա­ցակարգերի մշակման և իրականացման ուղենիշներ,

  • տրամադրել որակի ներքին չափորոշիչների և չա­փանիշների սահմանման ուղենիշներ՝ համահունչ ընդունված եվրո­պա­կան պահանջներին,

  • նպաստել որակի շարունակական բարելավման մշակույթի հաս­տատ­մանը և հետագա զարգացմանը Համալսարանում,

  • օգնել բացահայտելու ԵՊՀ ուժեղ և հատուկ ուշադրության ար­ժա­նի ոլորտները՝ կար­ճաժամկետ և երկարաժամկետ կտրված­քով շարունակական բարելավում ապահովելու համար,

  • ներդաշնակեցնել որակի ապահովման տարբեր ոլորտները և գործ­ըն­թացները Համալսարանում,

  • ամրապնդել ՈԱ կենտրոնի դե­րա­կատարությունը ո­րա­կի կառա­վարման և բարձրացման հար­ցերում,

  • նպաստել ԵՊՀ առաքելության իրականացմանը՝ նրա ռազմա­վա­րա­կան նպատակներին և խնդիրներին համապատասխան,

  • պարբերական վերանայումների միջոցով շարունակաբար բարե­լա­վել ՈԱ համակարգը, կատարելագործել և արդիականացնել ՈԱ գործառույթները, ընթացակարգերը, չափանիշները և դրանց հետ առնչվող պաշտոնական փաստաթղթերը,

  • երաշխավորել ՈԱ քաղաքականության և ռազմավարության համա­պատասխանությունը ԵՊՀ առաքելությանը, ռազմավարա­կան նպատակներին և խնդիրներին:

7. ԵՊՀ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

16. ԵՊՀ ՈԱ համակարգում ներառված գործընթացները, մեխանիզմները, չափորոշիչներն ու ընթացակարգերը պետք է հնարավորություն ընձե­ռեն գնահատելու հետևյալ ոլորտների որակը:

Ոլորտ 1. Կրթական ծրագրեր և դասընթացներ. Կրթական ծրա­գրերի և դաս­ընթացների մշակման և իրականացման որակը գնահատվում է համա­­պատասխան ուղեցույցների և ընթացակարգերի միջոցով: ԵՊՀ կրթական ծրագրերի իրականացման որակն ու սահմանված նպատակներին համապա­տաս­խա­նությունը իրականացվում են ԵՊՀ ԳԽ-ի կողմից հաստատված «ԵՊՀ Կրթական ծրագրերի ըն­թա­ցիկ մշտադիտարկման (մոնիթորինգի) և պարբերա­կան վերա­նայման» կարգերով: Կրթական ծրագրի մշտադիտարկման առաջ­նային նպատակը ծրագրի իրականացման որակի և ռեսուրս­ների օգտագործ­ման գնահատումն է, իսկ պարբերական վերա­նայման նպատակը՝ Համալսարա­նի առաքելության ու ռազմավա­րական նպա­տակների իրագործմանը և որակավորում­ների ճա­նաչմանը նպաստելն է:

Ծրագրի վերանայումը ներառում է ինչպես քանակական, այնպես էլ որակական վերլուծություն: Քանակական վերլուծությունը են­թա­­դրում է ծրագրին առնչվող թվային տվյալների հավաքում և վերլուծում: Այդ տվյալները ներկայացվում են ինքնագնահատման զեկույցում: Որակական վերլուծությունը ներառում է երկու մաս` ինքնավերլուծություն, որը կատարվում է ծրագիրն իրակա­նաց­նող կառույցի կողմից և գնահատում` արտաքին փորձագիտական խմբի կողմից:

Ոլորտ 2. Դասախոսական կազմ. Դասախոսական կազմի որակի գնահա­տումը նե­րառում է որակավորումների, գիտական աշխատանքի և շարունակական մաս­նա­գի­տական զարգացման վերաբերյալ չա­փա­նիշները: Որակավոր­ման, գիտական աշխա­տան­քի և շարու­նակական մասնագիտական զարգացման գործ­ընթացներում ներ­գրավվածության վերաբերյալ նվազագույն չափանիշները սահ­մանվում են ուսումնական ստորաբաժանումների (ֆակուլ­տետ­ներ, ամբիոն­ներ, կենտրոններ) կողմից: Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները/չափանիշները մշակելիս հա­շ­վի են առնվում ԵՊՀ դասախոսական կազմի մրցութային ընտրության, պաշ­տոնների տեղակալման ու առաջքաշման կար­գերը և ընթա­ցակարգերը:

Ոլորտ 3. Դասավանդում և ուսումնառություն. Դասավանդման և ուսումնա­ռու­թյան որակի գնահատումը ներառում է հետև­յալը.

  • արդյունավետ գործիքների կիրառում, օրինակ`ամ­բիո­նի վա­րիչի կողմից իրականացվող դասալսումները,

  • ուսանողների կողմից դասընթացների և դասավանդման գնա­հատումը,

  • դասավանդման պորտֆոլիոներ և գործընկեր դասախոսների գնահա­տումը, 

  • դասավանդման որակը գնահատելիս հաշվի են առնվում դա­սա­խոսնե­րի դասավանդմանը վերաբերող անհատական հանձ­­­­նա­րարականների կա­տարողականը, նշանակումների և առաջքաշումների ընթացակար­գերը և այլն, 

  • դասախոսների որակավորման բարձրացման և մասնագիտա­կան վերա­պատրաստման բաժինները և ՈԱ կենտրոնը դասա­վանդման բարելավման գործ­ընթացում ունեն խորհրդատ­վա­­կան և աջակցող դերակատա­րու­թյուն`դասախոս­ների շա­րու­նակական մաս­նա­գի­տա­կան զարգացման և դասա­վանդ­­ման կա­տարելագործման ծրա­գրերի իրականացման, դասա­վանդ­ման ոլորտում գերա­զանցու­թյան մր­ցա­նակների տրա­մա­դրման միջոցով:

Ոլորտ 4. Ուսանողների գնահատումը. Ուսանողների ինչպես ընթացիկ (միջանկյալ), այնպես էլ եզրափակիչ գնա­հատ­ման ՈԱ մեխա­նիզմ­ների առկայություն։ Արտաքին գնահատողների բացակայության պայ­­ման­ներում, ամբիոն­ները պետք է մշակեն ուսանողների թա­փան­­ցիկ գնահատման մեխա­նիզմներ, որոնք համահունչ են ուսա­նող­ների գնա­հատման ԵՊՀ ուղենիշներին: Դրանք առնվազն պետք է պարու­նակեն գնահատման հստակ չափանիշներ ու չափորոշիչ­ներ և աջակցող ընթացակարգեր, որոնք ապահովում են ուսանող­նե­րի գնահատման արժանահա­վատությունը և գնահատական­ների նշա­նակման հուսալիությունը:

Ոլորտ 5. Օժանդակ ծառայություններ. Ուսանողներին, ֆակուլտետներին, ամբիոններին և կենտ­րոններին մատուցվող օժանդակ ծառայու­թյունների որակի գնահատումը, այդ թվում՝ նաև հաշվառման հա­մա­կարգը, ներառված են ՈԱ համակարգում:

Ոլորտ 6. Ռեսուրսներ և ենթակառուցվածքներ. Ռեսուրսների և ենթակա­ռուց­­ված­քների որակի գնահատումը ներառում է լսարանների, գրա­­դա­րանի, ընթեր­ցա­սրահների, տեղեկատվական հաղոր­դակց­ման միջոցների, ուսումնական լաբորատորիաների ու հա­մա­­պա­տասխան սարքավորումների առկայության ու համարժե­քու­թյան չա­փումները:

Ոլորտ 7. Գիտահետազոտական գործունեություն. ԵՊՀ գիտահետազո­տա­կան գործունեության որակի գնահատումն ընդգրում է հետևյալ ոլորտները.

  • ԵՊՀ գիտահետազոտական գործունեության կառավարումը, եր­կարաժամկետ ռազմավարությունն ու կարճաժամկետ ծրա­գրերը, որոնք արտահայտում են գիտահետազոտական ոլոր­տում ԵՊՀ հետաքրքրություններն ու հավակնությունները,

  • գիտահետազոտական գործունեության միջազգայնացման մա­­­­կար­­դա­կը,

  • ԵՊՀ ֆա­կուլտետների, ամբիոնների, հետազոտական կենտ­րոն­ների և խմբերի գիտահետազոտական ներուժը,

  • ԵՊՀ ստորաբաժանումների գիտահետազոտական ենթակա­ռուց­վածքների համապատաս­խանությունն արդի պահանջ­նե­րին,

  • միջազգային և տեղական հետազոտական դրամաշնորհների ֆինանսա­վոր­ման ծավալներն ըստ առանձին ստորաբաժա­նումների,

  • գիտահետազոտական գործունեության և ուսումնական գործ­ըն­թացի փոխկապակցման մեխանիզմները,

  • հետազոտություններիարդյունքների ապրանքայնացման հնա­­­­րա­­­վորությունները,

  • գիտական հրատարակությունները:

Ոլորտ 8. Հանրային ներգրավում. Համալսարանի ու նրա գործունեության ճանաչմանն ու արտաքին օժանդակությանը նպաստելու համար ԵՊՀ-ն պետք է հնարավորինս աջակցի հասա­րակության մտավոր, կրթական, գիտական և մշակութային առաջընթացին: Հանրային ծառայություն­ների որակի գնահատումը ներառում է. 

  • հասարակության հետ կապերի գնահատումը` օպերատիվ լրատ­վությունը, հրատարակվող նյութերը, տեղեկատվության տարածման ձևերը և միջոցները, PR գործունեության նպատա­կա­յնու­թյունը, ԵՊՀ-ի վերաբերյալ հանրային կարծիքի ուս­ում­նա­սի­­րու­թյուն­ները, ԵՊՀ-ի ներգրավումը հանրային կա­րիք­նե­րին ուղղված ծրագրերում և այլն, 

  • հարատև ուսումնառության համակարգը` շարունակական կրթու­թյան և վերա­պատրաստման դաս­ըն­թաց­ները, ԵՊՀ ուսա­­­նողների, շրջանավարտների, դասախոս­ների, հանրային ծա­ռայողների և լայն հանրության կրթությունը ԵՊՀ-ում շա­րունակելու հնարավո­րու­թյուն­ները և այլն,

  • ԵՊՀ ներգրավվածությունը պետական և հասարակական կա­ռույց­ների գործունեությունում։

8. ԵՊՀ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

17. ԵՊՀ ՈԱ համակարգում ներգրավված հիմնական ստո­րաբաժանում­ներն ու կառույցները և նրանց միջև պատասխանատվություն­ների բաշ­խու­մը հետևյալն է: 

ԵՊՀ գիտական խորհուրդը.

  • հաստատում է ՈԱ քաղաքա­կանությունը և ՈԱ ռազմավարու­թյունը, ԵՊՀ տարե­կան հաշվե­տվության շրջանակներում քննար­կում է ՈԱ գործընթացների արդյունքները և առաջադրում բարե­լավ­ման միջոցառումներ,

    • իրականացնում է ՈԱ գործընթացների ար­դյունք­ների և ԳԽ ՈԱ մշտա­կան հանձ­նաժողովի եզրակացությունների քննարկումն ու հաս­տա­տումը:

ԵՊՀ ռեկտորը.

  • ղեկավարում է ԵՊՀ ՈԱ քաղաքականության և ՈԱ ռազմավա­րու­թյան մշակման աշխատանքները, ուղղորդում դրանց իրա­կանա­ցումը, ապահովում ՈԱ համակարգի ներդաշնակ գործա­ռու­թյունը, ինտեգրումը և փոխ­գործակցությունը ԵՊՀ կառավար­ման այլ մարմինների հետ,

    • կառավարում է ԵՊՀ ինքնագնահատման գործընթացը։

Պրոռեկտորները.

  • իրականացնում են ՈԱ համակարգի օպե­րա­­տիվ կառավա­րումն ու վերահսկումը,

    • ապահովում են ներ­գրավ­ված հիմնական կառույցների միջև գոր­ծառ­ական կապերն ու փոխգործակցությունը, մասնավորա­պես՝ ֆա­կուլտետ­ների, ՈԱ կենտրոնի, ուս­ու­մնամեթոդական վար­­­չու­­թյան և առնչվող այլ ստորաբաժանումների մի­ջև,

    • կազմակերպում են ԵՊՀ ինքնագնահատման գործընթացը, ինք­նա­­գնա­հատման զեկույցի պատրաստումը և հա­ջորդող գործո­ղու­թյուն­­ների պլանավորումն ու վերահսկումը։

ԳԽ ՈԱ մշտական հանձնաժողովը.

  • հանդես է գալիս որպես փորձագիտական և վերահսկողական մար­մին, որը գնահատում է ՈԱ ընթացակարգերի և չափա­նիշ­ների համապատասխանությունն ընդունված չափորոշիչ­ներին,

    • նախապատրաստում և ԳԽ հաստատմանն է ներ­կա­յա­ցնում ՈԱ վերաբերյալ կանոնակարգային, ընթացակար­գային և չափորոշիչ փաստաթղթերը, նոր և վերանայ­ված կրթական ծրագ­րերի փաս­տաթղթային փաթեթները,

    • ԳԽ հաստատմանն է երաշխավորում ՈԱ և գնա­հատման ընթա­ցա­կարգերը, կրթա­կան ծրագրերի չափորոշիչներն ու ուսում­նական պլանները, ՈԱ-ն առնչվող կանո­նակարգային և նորմա­տի­վային այլ փաստաթղթեր։

ԵՊՀ ՈԱ կենտրոնը.

  • ապահովում է կրթական ծրագրերի մշակման և իրականացման որակի հսկողությունը և ստուգում դրանց համապատասխանու­թյունը սահ­մանված չափորոշիչներին,

    • համակարգում և վերահսկում է ուսումնական ստորաբաժա­նում­նե­րում կրթական ծրագրերի ՈԱ գործառույթների և ընթա­ցա­­կարգերի իրականացումը,

    • պատրաստում է ՈԱ ընթացակարգեր կրթական ծրագրերի մշակ­­­ման, հաստատման, ընթացիկ մշտադիտարկ­ման (մոնիթո­րինգի) և պարբե­րական վերանայման համար, հետևում և աջակ­ցում է դրանց իրականաց­մանը ԵՊՀ ստորաբաժա­նումներում,

    • կազմակերպում է կրթական ծրագրերի պարբերական վերանայ­ման գոր­ծ­ընթացները՝ ՈԱ ընթացա­կար­գերին հա­մա­պատաս­խան,

    • պատասխանատու է դասավանդման և ուսումնառության որակի գնահատման գործիքակազմի (ուսանողական հարցումներ) մշակման համար,

    • պատասխանատու է դասավանդման և ուսումնառության որակի գնա­­հատ­մանն առնչվող գործընթացների համակարգման և իրա­­կանացման համար,

    • գնահատում է դասախոսական կազմի ուսումնամեթոդական գոր­ծու­նեու­թյունը և դրա արդյունավետությունը։

ԵՊՀ ֆակուլտետները.

  • պատասխանատու են ֆակուլտետի մակարդակով ՈԱ և վերա­հսկման բոլոր գործառույթների կազմակերպ­ման և իրա­կանաց­ման համար, 

    • կազմակերպում են ֆակուլտետի կրթական ծրագրերի մշակ­ման, ի­րա­կանացման, ընթացիկ մշտադիտարկման (մոնիթորինգի) ու պարբերական վերա­նայման գործընթացները` ՈԱ ընթացա­կար­գերին համապա­տասխան,

    • ապահովում են անհրաժեշտ ռեսուրսներ (դասախոսական կազմ, լա­բո­րա­տոր սարքավորումներ, ուսումնական գրականու­թյուն և այլն) և ուսումնառության օժանդակության այլ միջոցներ կրթական ծրագրերի հաջող իրականացման համար` ծրագրերի պահանջ­ներին համապատասխան,

    • կազմակերպում են ֆակուլտետի կրթական ծրագրերի ինքնա­գնա­հատումը և համապատասխան զեկույցի կազմումը` ծրա­գ­րերի տարեկան մշտադիտարկման (մոնիթորինգի), պարբերա­կան վերանայման և ծրագրային հավատարմագրման գործըն­թաց­ների շրջանակ­ներում,

    • ապահովում և վերահսկում են ֆակուլտետում գիտահետա­զո­տական գործունեության որակը։

Ֆակուլտետների գիտական խորհուրդների ՈԱ հանձնաժողովները. 

  • վերահսկում են ֆակուլտետներում կրթական ծրագրերի մշակ­ման, վերանայման և դրանց ՈԱ գործընթացների իրա­կա­նա­­ցումը, 

    • վերահսկում են կրթական ծրագրերի պատշաճ ռեսուրսային և մեթոդական ապա­հով­վածությունը,

    • պատասխանատու են ֆակուլտետում ուսուցման ՈԱ և ներքին վերահսկման, ինչպես նաև Համալսարանի մա­կարդակով ըն­դուն­վող որոշումների հետևողական իրագործման հսկողության համար։

Ուսանողները.

  • ընդգրկված են ուսման որակի գնահատման գործընթացներում՝ մաս­նակցելով դասավանդման, ուսումնառության և գնահատ­ման արդյունա­վե­տության վերաբերյալ ուսանողական հարցում­ներին և շրջանավարտների բավարարվածության հարցումնե­րին,

    • ընդգրկված են ԵՊՀ և ֆակուլտետների ԳԽ-ներում, ԵՊՀ ԳԽ-ի և ֆակուլտետների ԳԽ-ների ՈԱ մշտական հանձնաժողովներում,

    • մասնակցում են ԵՊՀ ՈԱ գործընթացներին` որպես ուսանո­ղական ինքնակառավարման մարմինների (ուսանո­ղա­կան խոր­հուրդ, ուսանողական գիտական ընկերություն և այլն) ներկայա­ցուցիչ­ներ,

    • համաձայն սահմանված ընթացակարգի մասնակցում են ԵՊՀ ինք­­նա­գնահատման գործընթացներին և համապատասխան զե­կույցի պատրաստմանը`որպես ինքնագնահատման աշ­խա­տան­քային խմբի անդամ­ներ։

Արտաքին փորձագետները, ՄԿ ՈԱԱԿ-ը, շրջանավարտները և գործատուները.

  • կատարում են ԵՊՀ գործունեության, ՈԱ համակարգի և կրթա­կան ծրագրերի արտաքին փորձա­քննություն` ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացների շրջանակ­նե­րում,

    • ընդգրկված են շրջանավարտների ավարտական ամփոփիչ ատե­­ս­­տա­վորման (ավարտական ամփոփիչ քննության և ավար­տական աշխատանքի պաշտպանության) հանձնաժողով­նե­րում,

    • ԵՊՀ նախաձեռնությամբ կարող են մասնակցել ուսանողների ըն­թացիկ և կիսամյակային գնահատման գործընթացներին,

    • մասնակցում են ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտ­ների բավարարվածության հարցումներին, 

    • մասնակցում են ԵՊՀ շրջանավարտներից գործատուների բավա­ր­ար­վա­ծության հարցումներին։

Նկ. 1-ում պատկերված է ԵՊՀ ՈԱ համա­կարգի կազմակերպական սխե­ման։ Այն ցույց է տալիս համակարգում ներ­գրավված հիմնական միա­վոր­ների և կառույցների հիերարխիկ կապը։


 

Oval: Ուսանողներ


 


 

Նկ. 1. ԵՊՀ ՈԱ համակարգի կազմակերպա­կան սխեման

9. ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

18. ԵՊՀ ՈԱ ընթացակարգերը նպատակ ունեն պլանավո­րելու և կոնկրետ գործողությունների վերածելու ՈԱ քաղա­քականու­թյունից բխող գործ­ընթացները և ուղղորդելու դրանց իրականացման ընթացքը։

19. Ստորև ներկայացված են ԵՊՀ ՈԱ հիմնական գործընթացներն ու ընթա­ցա­կարգերն ըստ ա­ռան­ձին ոլորտների: 

Սահմանված կրթական չափորոշիչների պահպանում.

  • կրթական չափո­րոշիչները համապատաս­խանում են տվյալ մա­կար­դակի որակավորմանը, որը սահմանված է Որակավորումնե­րի ազգային շրջանակով և/կամ Եվրոպական բարձ­րա­գույն կրթա­կան տարածքի որակավորումնե­րի շրջանակով,

  • կրթական չափո­րոշիչները բավարարում են համապատասխան պե­տա­կան, մասնագի­տական, օրենսդրական մարմինների և նմա­նատիպ այլ հաստատու­թյունների պա­հանջ­ներին,

  • կրթական չափո­րոշիչները պարբերաբար վերանայվում են` նրանց արդի­ա­կա­նությունն ու համապատասխանությունն ապահովելու նպա­­­­­տա­կով,

  • կրթական չափո­րոշիչների մշակման, մշտադիտարկման կամ վե­րա­­նայ­ման ընթացքում օգտագործվում է ինչպես ներքին, այնպես էլ ար­տաքին անկախ փորձա­գետների հետադարձ կապը:

Կրթական ծրագրերի ՈԱ.

  • կրթական ծրագրերն ունեն հստակ սահմանված և հրապարակված նպատակ, ակնկալվող կրթական վերջնարդյունքներ և դասավանդ­ման, ուսումնառության ու գնահատման ընտրված մեթոդներ, որոնք նպաստում են ուսանողների կողմից այդ վերջնարդյունք­ների ձեռքբերմանը,

  • ծրագրերի ՈԱ-ը հիմնվում է ծրագրերի պլանավորման, մշակման արտոնման (նախնական հաստատման), անհրաժեշտ փաս­տա­թղթ­ա­վորման, ծրագրի առաջարկի փորձաքննության, պաշտո­նա­կան հաստատ­ման, տարեկան մշտա­դի­տարկ­ման (մոնիթո­րին­գի), պար­­բե­րական գնահատման և վերանայման ընթացակար­գերի և ուսա­նողների ու շրջա­նա­վարտների հետադարձ կապի մեխա­նիզմ­ների վրա,

  • ուսանողները ներգրավված են ծրագրերի ընթացիկ մշտադի­տարկ­ման (մոնիթորինգի) և պարբերական վերանայման գործընթացնե­րում (ուսանողների կիսամյակային հարցումներ և բավարարվա­ծու­թյան ամենամյա հարցումներ, որոնք գնահատում են ծրագրերի և դասընթացների բովանդակությունը, ուսուցման մեթոդաբանու­թյունը և ծրագրերի իրականացման որակը):

  • ծրագրերի որակի գնահատման ժամանակ հաշվի են առնվում ար­տա­քին գնահատողների կարծիքները,

  • ՈԱ գործընթացներն առավել կենտրոնանում են այն ծրագրերի վրա, որտեղ հնարավոր է որակի անկման վտանգ (նոր բացված կամ շարու­նակաբար ցածր ցուցանիշներ ունեցող ծրագրեր): 

Ուսանողների գնահատում. 

  • դասընթացի և առանձին ուսումնական մոդուլի յուրացման ար­դյունք­ների գնահատում (ընթացիկ և եզրափակիչ քննություններ),

  • ծրագրի կրթական վերջնարդյունքների գնահատում (ավարտական ամ­փոփիչ ատեստավորում, որը ներառում է ամփոփիչ քննություն­ները և ավարտական աշխատանքի պաշտպանությունը),

  • ուսանողների գնահատման գործընթացի վերաբերյալ ամենամյա ու­սա­նողական հարցումներ՝ կիրառվող չա­փանիշների, ձևերի ու մեթոդների արդյունավետու­թյան գնահատման նպատակով,

  • ուսանողների գնահատման գործընթացի վերաբերյալ դասախո­սական կազմի պարբերական հարցումներ՝ կիրառվող չա­փանիշ­ների, ձևերի ու մեթոդների արդյունավետության գնահատման նպա­տակով:

Դասախոսական կազմի ՈԱ.

  • դասախոսական կազմի գործունեության արդյունավետության բազ­­­­­մա­չափ գնահատում, որը ներառում է` ուսանողների կողմից դա­սախոսի գնահատումը (դասավանդման արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումներ), անմիջական ղեկավարի (ամբիոնի վարիչի) և գործընկեր-դասախոսների կողմից դասա­խոսի գնահատու­մը, ինչպես նաև դասախոսի ինք­նագնահատումը,

  • վերոնշյալ գնահատումների հիման վրա դասախոսների որակա­վորման բարձրացում և մասնագիտական վերապատրաստում,

  • դասախոսական կազմի մրցութային ընտրության, պաշտոնների տեղակալման, տարակարգային առ­աջ­­քաշման և նյութական խրա­խուս­ման (մասնավորապես`դասախոսների տարբերակված հա­վե­լա­վճարների նշանակման) ընթացակարգեր։

Ուսումնական ռեսուրսների և օժանդակ ծառայու­թյունների ՈԱ.

  • կրթական ծրագրի պահանջներին՝ ուսումնառության ռեսուրսների որակական և քանակական բնութագրերի համապատասխանու­թյան գնահատում,

  • ուսանողների կրթական և անհատական կարիքների բացահայ­տում և գնահատում,

  • ուսումնական ռեսուրսների և օժանդակ ծառայությունների որակի գնա­հատում ուսանողների բավարարվա­ծու­­թյան վերաբերյալ ամե­նամյա հարցումների միջոցով, որոնք գնահատում են գրադարանի և ընթերցասրահների, համակարգչային սրահների աշ­խատանքը և համացանցի մատ­չելիությու­նը, լսարանների և ուսում­նական լաբո­րա­տորիաների կահավո­րանքը, շրջանավարտ­ների և կարիերայի կենտրոնի աշխատանքը, խորհրդատվական այլ ծա­ռայություն­ների արդյունավետու­թյունը,

  • ուսումնական ստորաբաժանումներին տրամադրվող օժանդակ ծա­­­ռայությունների որակի գնահատում՝ դասախոսական կազմի եռա­մ­յա պարբերականու­թյամբ իրականացվող հարցումների միջո­ցով, որոնք գնահատում են համալսարանի ենթակառուցվածքներն ու դրանց կառավարումը, գրադարանի, ընթերցասրահների ու հա­մա­կարգչային սրահների աշխատանքը և համացանցի մատ­չե­լիու­թյու­նը, լսարանների և ուսումնական լաբորա­տո­րիա­ների կահա­վո­­րանքը և այլն:

Գիտահետազոտական գործունեության գնահատում.

  • հետազոտական մուտքերն ըստ աղբյուրների,

  • միջազգային հետազոտական մուտքերի հաշվեկշիռն ընդհանուր հետազոտական բյուջեում,

  • մեկ մասնակցին ընկնող հետազո­տական ֆոնդը, 

  • հետազոտական նախագծերում ընդգրկված դասախոսների թիվը/ հաշվեկշիռը,

  • հաստիքային գիտաշխատողների թիվը/հարաբերակցությունը հիմ­­­­­­­նա­կան դասախոսների թվին,

  • հիմնական դասախոս/ասպիրանտ քանակական հարաբերակցու­թյունը,

  • պաշտպանած ատենախոսությունների քանակը,

  • ասպիրանտների ներգրավվածությունը հե­տա­զոտական նախա­գծե­րում/հաշվեկշիռը, 

  • գիտական հրատարակությունների թիվը, ազդեցության գործա­կից­ները/հարաբերակցությունը դա­սախոսների թվին։ 

Հանրային ներգրավման գնահատում.

  • ԵՊՀ-ի վերաբերյալ հրատարակվող նյութերի քանակը և ծավալը,

  • ԵՊՀ-ի վերաբերյալ տեղեկատվության տարածման օպերատիվու­թյունը,

  • ԵՊՀ-ի վերաբերյալ հանրային կարծիքի ուս­ում­նա­սի­­րու­թյան ար­դյունքները,

  • հանրային կա­րիք­նե­րին ուղղված ծրագրերի քանակը, որտեղ ընդ­գրկված է ԵՊՀ-ն, 

  • շարունակական կրթության և վերա­պատրաստման դաս­ըն­թաց­նե­րի/ծրագրերի քանակը և բազմազանությունը,

  • այդ դաս­ըն­թաց­ներում/ծրագրերում ընդգրկված ունկնդիրների թի­վը/հաշվեկշիռն ընդհանուր ուսանողական համակազմում:

10. ԵՊՀ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

20. ԵՊՀ ՈԱ փաստաթղթային ապահովումը և տեղեկատվական համա­կար­գը ներառում են`

ՈԱ ձեռնարկը (ուղեցույցը), որը պարունակում է.

  • ՈԱ համակարգի ընդհանուր նկարագրությունը և կազմակերպա­կան կառուցվածքը,

  • ՈԱ քաղաքականության նպատակները, խնդիրները և ռազմավա­րու­թյան հիմնադրույթները,

  • ՈԱ սկզբունքները, գործառույթները, ընթացակարգերը և պատաս­խա­նա­տվությունների բաշխումը կառավարման տարբեր մակար­դակների ու ստորաբաժանումների միջև, 

  • ՈԱ համար պատասխանատու օղակների կապը և փոխազդեցու­թյունը ԵՊՀ կառավարման այլ մարմինների հետ,

  • ՈԱ հիմնական գործընթացների համառոտ ն­կա­րագրությունը և որակի գնահատման սահմանված ընթացակարգերի փաթեթը,

  • կանոնակարգեր և մեթոդական նյութեր`ՈԱ առանձին գործըն­թաց­­ների իրականացման վերաբերյալ,

  • ԵՊՀ կրթական չափորոշիչների ձևակերպումները,

  • ՈԱ համակարգի կիրարկման համար անհրաժեշտ այլ նյութեր։

ՈԱ/հավատարմագրման վիրտուալ (առցանց) ռեսուրսային շտեմարա­նը, որն ընդգրկում է.

  • ԵՊՀ ՈԱ համակարգին առնչվող բոլոր պաշտոնական փաստա-թղթերը` ՈԱ հայեցակարգ, ՈԱ ձեռնարկ, կրթական ծրագրերի, դա­­սախոսական կազմի, ուսանողների գնահատման և ուսումնա­ռու­­թյան ռեսուրսների որակի ու գնահատման հետ կապված փաս­տաթղթերը,

  • ՈԱ գործընթացների իրականացման արդյունքների վերաբերյալ բոլոր հաշվետվությունները և զեկույցները,

  • ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման համար պատ­­րաստված ինքնագնահատման վերլուծական զեկույցները և հա­րակից փաստաթղթերը,

  • տարբեր հարցումների և այլ միջոցառումների ձևաթերթերն ու ար­ձանագրությունները, 

  • համակարգի տեղեկատվական ապահովմանը վերաբերող այլ նյու­թեր ու փաստաթղթեր:

11. ՈՐԱԿԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ

21. Որակի շարունակական բարելավման ռազմավարությունը ԵՊՀ ՈԱ քաղաքականության կարևորագույն բաղադ­րիչն է, որը կոչված է ապա­հովելու կրթական գործ­ընթացների որակի շարունակական և կայուն բա­րելա­վումը` ուսա­նողների և աշխատաշուկայի փոփոխվող պահանջ­մունք­­ներին և կարիք­ներին համահունչ։ Դրա հիմնական նպատակն է ստեղ­ծել և գործադրել աջակցող մեխանիզմներ` ԵՊՀ բոլոր մակար­դակներում կրթության որակի կայուն և շարունակական բարձրացման համար, ինչպես նաև նախադրյալներ՝ որակի մշակույթի անշեղ զար­գացման նպատակով։

22. ԵՊՀ-ն որակի շարունակական բարձրացման իր ռազմավարությունն իրա­կա­նացնելիս ելնում է հետևյալ սկզբունքներից.

  • ՈԱ գործընթացները կանոնակարգված են, մշտա­դիտարկվում և պարբերաբար վերանայվում են,

  • ՈԱ գործընթացները հիմնվում են որակի մշտադիտարկման (մոնի­թորինգի) զե­կույց­ների, ուսանողների, շրջանավարտների և գործա­տու­ների հետա­դարձ կապի և շրջանավարտների զբաղվածության վիճակագրա­կան տվյալների վրա:

23. ԵՊՀ որակի շարունակական բարձրացման մեխանիզմը հիմնված է շրջափուլային մի գործընթացի վրա, որը բաղկացած է հետևյալ չորս հիմնական փուլերից`

1. Պլանավորում. սահմանվում են հիմնական խնդիրները և չա­փե­լի ակնկալվող վերջնարդյունքները։

2. Իրականացում. կատարվում են ակն­կալ­վող վերջնար­դյունքների ձեռքբերմանը նպատակաուղղված բոլոր անհրա­ժեշտ գոր­ծո­ղու­թյունները և միջոցառումները։

3. Գնահատում. ստուգվում և չափվում են փաստացի ստա­ց­ված արդյունքները սպասվածի համեմատությամբ

4. Բարելավում. մշակվում և պլանավորվում են լրացուցիչ միջո­ցառումներ` բացթողումները և թերացումները շտ­կելու և նախա­նշված վերջնարդյունքներն իրականացման հա­ջորդ փու­լում ձեռք բերելու համար:

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am