ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի և «Քառակուսի» կրթական հիմնադրամի համագործակցության շրջանակում մեկնարկում է Տրամաբանական խաղերի փառատոնը, որի նպատակն է մեկ վայրում համախմբել գլուխկոտրուկների և տրամաբանական խաղերի սիրահարներին։
Խաղերի կանոնները պարզ են․ յուրացնելու համար բավարար է 5 րոպեն։ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար (սկսած 8 տարեկանից) նախատեսված են տարբեր խաղեր, կլինեն թիմային և անհատական խաղեր․ թիմային խաղին մասնակցում են ծնող-երեխա զույգերով։
Հանդիպումները կանցկացվեն պարբերաբար։
Փառատոնի առաջին հանդիպումը կանցկացվի ս․թ․ ապրիլի 21-ին՝ ժամը 10։00-15։00-ն։ Ընդ որում, փառատոնին միանալու հնարավորություն է ընձեռվում մինչև 13։00-ն՝ ցանկացած պահի։ Հանդիպումը կանցկացվի Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում։
Մուտքն ազատ է, սակայն անհրաժեշտ է նախօրոք գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով։