«Արևիկ» ռադիոյի «Մեկնարկ» հաղորդման շրջանակում ԵՊՀ դոցենտ, կենսաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի կենսաբանության օլիմպիական խմբակի ղեկավար Սեդա Մարությանը և ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սովորողներ Մարիամ Գալստյանն ու Նանե Անանիկյանը պատմել են իրենց ձեռքբերումներրի մասին։ Նանեն և Մարիամը հաղթահարել են Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի (IABO) նախնական երկու փուլերը և անցել են եզրափակիչ փուլ, որը կանցկացվի Ինդոնեզիայի Բալի կղզում ս․թ․ հունիսի 21-23-ը․ օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից կմասնակցի տասը դպրոցական։

Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան այն օլիմպիադաներից է, որոնց մրցանակակիրները, համաձայն ՀՀ Կառավարության 2012 թվականի N 597-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 81-րդ կետի, բուհ են ընդունվում առանց ընդունելության քննության։
Ձայնագրությունը՝ այստեղ։