
Նանե Անանիկյանը 17 տարեկան է, սովորում է Երևանի պետական համալսարանի ՍԹԵՄ ավագ դպրոցի 11-րդ դասարանում։
Նանեն իր դասընկերների` Մարիամի և Նարեկի հետ «STEM Expo-2025»-ի ընթացքում ոգևորությամբ կիրառում է կենսատեխնոլոգիական գիտելիքները և փորձեր կատարում՝ ցուցադրելով արդյունքներն էքսպոյի այցելուներին ու մասնակիցներին։
«Ներկայացնում ենք մեր ձեռքով պատրաստած բուսական և կենդանական բջիջների մակետները, նաև դրանց տարբեր կտրվածքներն ու հյուսվածքները, բակտերիաները, որոնք կարող ենք դիտել մանրադիտակով։ Մեզ հետ են նաև մեր դասընկերները՝ Հովհաննեսն ու Եվան, նրանք մշակել են AI մոդել, որը ճանաչում ու վերլուծում է պատկերները»,- պատմում է Նանեն։
«STEM Expo-2025»-ի ընթացքում ինտելեկտուալ վիկտորինայում հաղթանակ տարավ դեղին թիմը, որի կազմում էին ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 3 աշակերտներ Միլենան, Նարեկը և Արմանը: