Ամփոփվեցին ապրիլ-մայիս ամիսներին անցկացված «ԵՊՀ աշակերտական օլիմպիադա-2025»-ի արդյունքները։

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ հաղթող աշակերտները պարգևատրվեցին առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներով, ինչպես նաև գովասանագրերով և նվերներով:
«ԵՊՀ աշակերտական օլիմպիադա-2025» մրցույթում «Տրամաբանություն» առարկայից ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի թվով 4 սովորող պարգևատրվել է 1-ին, 3 սովորող` 2-րդ, 1 սովորող` 3-րդ կարգի դիպլոմներով, «Անգլերեն» առարկայից 11-րդ դասարանի մեկ սովորող պարգևատվել է գովասանագրով:
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթող ճանաչված (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40, և 30 տոկոս ուսման վարձի զեղչ: