Ամսաթիվ
Ի՞նչ է նշանակում սովորել ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցում․ ինչպե՞ս են անցնում դասերը ՍԹԵՄ-ում, ի՞նչ առավելություններ ունի այն, ինչո՞ւ ընտրել հենց այս ավագ դպրոցը։ Այս հոլովակում ՍԹԵՄ-ականները պատմում են իրենց փորձառության, հետաքրքրությունների և ընձեռված հնարավորությունների մասին։
Հոլովակում դուք կտեսնեք՝
• ինչպես են նրանք աշխատում լաբորատորիաներում,
• ինչպիսի ստեղծարար նախագծեր են իրականացնում,
• ինչ նոր հմտություններ են ձեռք բերում։
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը ոչ միայն սովորելու, այլև ստեղծագործելու և զարգանալու հարթակ է։
Հիշեցնենք, որ շարունակվում է ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի ընդունելությունը, որի վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ՝ https://www.ysu.am/announcement/74797