Ամսաթիվ
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցն այսօր ճանապարհեց իր առաջին շրջանավարտներին։ 2023-2024 ուսումնական տարում հիմնադրված դպրոցը մեկտեղում է նորարարական մեթոդներ, ժամանակակից սարքավորումներ և ապահովում է ԵՊՀ ենթակառուցվածքների հասանելիություն: Շրջանավարտները յոթն են: ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցած «Վերջին զանգ» հանդիսավոր միջոցառման ընթացքում նրանք երախտիքի խոսք ասացին ուսուցիչներին՝ իրենց հավատալու և գիտելիքներով զինելու համար։