Ամսաթիվ
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը և դպրոցի հասարակագիտական հոսքի 10-րդ դասարանի աշակերտ Ծովինար Մովսիսյանը հյուրընկալվել են Առաջին ալիքի «Առավոտ լուսո» ծրագրում:
Նրանք պատմել են՝
դպրոցի առավելությունների,
ընդունելության գործընթացի,
կրթական ծրագրերի և հնարավորությունների մասին։Հիշեցնենք, որ շարունակվում է ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 2026-2027 ուսումնական տարվա ընդունելությունը։
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց դիմելու համար անհրաժեշտ է կատարել մի քանի քայլ՝
ծանոթանալ հայտարարության տեքստին,
էլեկտրոնային տարբերակով ունենալ պահանջվող փաստաթղթերը,
լրացնել դիմում-հայտը։
Ավելին՝ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի կայքէջում՝ https://stem.ysu.am/STEM/8287