Բնագիտամաթեմատիկական ուղղության համար դիմորդները հանձնում են մեկ պարտադիր գրավոր քննություն՝ «Մաթեմատիկա» (Հանրահաշիվ, Երկրաչափություն), «Ֆիզիկա», «Քիմիա» կամ «Կենսաբանություն» առարկաներից որևէ մեկը (առարկայի ընտրությունը կատարում է դիմորդը)։
ՍԹԵՄ ուղղությամբ դասարաններում «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Քիմիա» և «Անգլերեն» առարկաների ուսուցումը կատարվում է «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական ծրագրի շրջանակում մշակված և սահմանված կարգով երաշխավորված հեղինակային ծրագրերով, իսկ մյուս առարկաների դասավանդումը՝ պետական առարկայական ծրագրերով։
Հանրապետական առարկայական օլիմպիադաների մրցանակակիրների ու միջազգային առարկայական օլիմպիադաների մասնակիցների ընդունելությունը կազմակերպվում է առանց քննության։
ԵՊՀ ավագ դպրոց դիմելու հնարավորություն ունեն ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները։
2024-2025 ուսումնական տարվա ընդունելության գործընթացը կազմակերպվելու է հետևյալ ժամանակացույցով․
- էլեկտրոնային հայտադիմումի ընդունում՝ 18.03.2024 - 29.03.2024,
- ընդունելության քննություն՝ 15․04.2024 - 19․04.2024,
- գրավոր փուլի արդյունքների ամփոփում՝ 26․04.2024 - 1․05.2024,
- բողոքարկման փուլ՝ 02.05․2024 - 03․05․2024,
- հարցազրույցի անցկացման փուլ՝ 06.05.2024 - 10.05.2024,
- վերջնական արդյունքների հրապարակում՝ 17.05.2024։
Ընդունելության քննությունների քննաթերթիկները կազմվում են՝ հիմք ընդունելով համապատասխան առարկայի՝ հանրակրթական պետական ծրագրի մինչև 9-րդ դասարանի առաջին կիսամյակի նյութը։
Հարցերի դեպքում հնարավոր է կապ հաստատել՝ զանգահարելով (+374 77) 069 466 հեռախոսահամարով, հաղորդագրություն ուղարկելով stem@ysu.am էլհասցեին կամ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/YSU.STEM.School