«Արհեստական բանականություն» դասընթացի շրջանակում ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀԲԸՄ ՀՎՀ) նախաձեռնությամբ կազմակերպեց «ԱԲ վարպետության գավաթ» մրցույթը, որին մասնակցեց նաև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սան Հովհաննես Բաղրամյանը՝ գրավելով պատվավոր երրորդ տեղը։
2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին «Արհեստական բանականություն» դասընթացին, որը նախաձեռնվել, մշակվել և իրականացվել է «Սինոփսիս» հիմնադրամի, ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի մասնաճյուղի, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության (UEICT), Սինոփսիս Արմենիայի կրթական դեպարտամենտի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համատեղ ջանքերով:
Աշակերտներն ուսումնասիրեցին արհեստական բանականության ներածությունը, ծանոթացան «Python» լեզվին, կատարեցին տվյալների վերլուծություն և բազմաթիվ այլ առաջադրանքներ։ Նրանք նաև խմբերով աշխատել են ավարտական նախագծերի վրա՝ գործնականում կիրառելով և ամրապնդելով ստացած գիտելիքները։
Նշենք, որ ուսուցումն ամբողջությամբ իրականացվել է ՀԲԸՄ ՀՎՀ-ի ԱԲ մասնագետի կողմից, հիբրիդ եղանակով, որը համատեղում է առցանց և առկա ուսուցումը։ Ծրագիրը բաղկացած է 3 փուլից, իսկ մուլտիմեդիա բովանդակությամբ տեսադասերը՝ հագեցած հեռավար ուսուցման արդիական լուծումներով։