ԵՊՀ-ում կանցկացվի «Միջազգային աշնանային դպրոց–2026»-ը
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Լայբնիցի անվան Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի հետազոտությունների ինստիտուտի (IOS) համագործակցության շրջանակում ս․թ․ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 10 Երևանում կանցկացվի «Միջազգային աշնանային դպրոց–2026»-ը։
Աշնանային դպրոցի նպատակն է ուսումնասիրել, թե հակամարտությունների և քաղաքական վերափոխումների պայմաններում ինչպես է միջազգային իրավունքը մեկնաբանվում, վիճարկվում և օգտագործվում որպես գործիք հատկապես Հայաստանում և Հարավային Կովկասում։ Ծրագիրը մեկտեղում է միջազգային իրավունքի, քաղաքագիտության և տարածաշրջանային ուսումնասիրությունների դիտանկյունները՝ նպաստելով Լայբնիցի անվան Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի հետազոտությունների ինստիտուտի (IOS) և ԵՊՀ-ի միջև համատեղ հետազոտական ու կրթական աշխատանքի, ինչպես նաև կարողությունների զարգացմանը։
Դպրոցը նախատեսված է իրավագիտության, միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության կամ հարակից մասնագիտությունների բակալավրիատի բարձր կուրսերի, մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների համար։
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս․թ. հուլիսի 31-ը՝ ուղարկելով daad26@ios-regensburg.de էլեկտրոնային հասցեին։
Աշնանային դպրոցն անցկացվում է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ֆինանսավորմամբ իրականացվող «Վիճարկվող տարածքներ, մասնատված կարգեր. միջազգային իրավունքը և քաղաքականությունը Հարավային Կովկասում» նախագծի շրջանակում: Նախագիծը «Արևելք-Արևմուտք երկխոսություն» ծրագրի մաս է կազմում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։
Մանրամասներին և դիմում-հայտի ներկայացման կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Հարցերի դեպքում կապ հաստատել հետևյալ էլհասցեների միջոցով՝ ica@ysu.am (Եղիշե Կիրակոսյան, ԵՊՀ), daad26@ios-regensburg.de (Սինդի Վիտկե-Հոլֆելդին, IOS)։