Image

Հիմք ընդունելով ԵՊՀ գիտական խորհրդի առաջարկը՝ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը 2022 թ. դեկտեմբերի 6-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կազմում ստեղծել է «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց» կառուցվածքային ստորաբաժանումը։
ՍԹԵՄ (բնագիտամաթեմատիկական) և հասարակագիտական (հումանիտար) ուղղություններով հանրակրթական ավագ դպրոցի ստեղծմամբ մենք ցանկանում ենք ապահովել ԵՊՀ-ում հանրակրթության և բարձրագույն կրթության անընդհատությունը, ինչպես նաև այս ոլորտում տարածել ԵՊՀ հետազոտահենք կրթության ավանդույթներն ու մշակույթը։
Հեռ․՝ (+374 77) 069 466
Էլհասցե՝ stem@ysu.am
Հարցերի դեպքում զանգահարել նշված հեռախոսահամարին կամ գրել ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին։