
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը 2023-2024 ուսումնական տարվանից ապահովում է կրթական անընդհատ շղթան՝ դպրոցից բուհ, ապա՝ գիտություն: Դպրոցի աշակերտները, ինչպես 11-րդ դասարանում սովորող Մարիամ Գալստյանը, արդեն հնարավորություն ունեն մասնակցելու լաբորատոր հետազոտություններին՝ ևս մեկ քայլով մոտենալով գիտությունը: Մարիամն այժմ ուսումնասիրում է «ցիրկադային ռիթմը»՝ օրգանիզմի քուն-արթնությունը կարգավորող բնական գործընթացը:
ՍԹԵՄ ավագ դպրոցում, որտեղ դասավանդում են ԵՊՀ գիտնականները, ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով՝ հասարակագիտական-հումանիտար և բնագիտամաթեմատիկական ուղղություններով:
Բացի պարտադիր առարկաներից՝ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեն նաև իրենց նախընտրությամբ ընտրելու առարկաներ՝ խորացնելով գիտելիքները իրենց հետաքրքրության ոլորտներում:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։